Կփոխհատուցվի 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական, 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի բակալավրիատի առակա համակարգում սովորող 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 19-ը:
Հայտատուները պետք է ներկայացնեն՝
• դիմում (լրացվում է տեղում),
• 2 լուսանկար 3×4,
• անձնագրի պատճենը,
• ստուգման գրքույկի պատճենը,
• ուսանողական տոմսի պատճենը,
• տեղեկանք բուհից,
• ամուսնության վկայականի պատճենը, ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը (եթե ամուսնությունը գրանցված է),
• երեխաների ծննդյան վկայականների պատճենները,
• փոխանցման հաշիվ` ամբողջ տարվա ուսման վարձի չափով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան