2 թենիսիստուհիներ հայտարարել են իրենց նշանադրության մասին
Շվեյցարացի թենիսիստուհի Կոննի Պերրինը և նույն մարզաձևի ներկայացուցիչ բրիտանուհի Տարա Մուրը հայտարարել են, որ մոտակա ժամանակահատվածում պատրաստվում են նշանադրվել, ապա ամուսնանալ: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Թենիսիստուհիների ոչ ավանդական կողմնորոշման մասին հայտնի էր դեռ վաղուց, բայց հիմա մարզուհիները որոշել են իրենց հարաբերություններն այլ հարթակ տեղափոխել: Հատկանշական է, որ «ամուսնու» դերում հանդես է գալիս Մուրը, ով էլ Պերրինին առաջարկություն է արել:
«Մուրն իմ յուրաքանչյուր օրը յուրահատուկ է դարձնում, բայց այսօր` ավելի քան: Ես ասել եմ` այո»,- ինստագրամի իր էջում գրել է շվեյցարուհին: