Լողափնյա վոլեյբոլի մրցանակակիրները հայտնի են
Ավարտվել է «Yerevan open 2016» լողափնյա վոլեյբոլի միջազգային առաջնությունը: Հաղթողներ են ճանաչվել Հայաստանի ՊՆ ԲԿՄԱ տղամարդկանց թիմը՝ Աշոտ Բալաբեկյան - Սիմոնի Անդե և կանանց Վրաստանի հավաքական թիմը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց պայքարում երկրորդ տեղը գրավել է Վրաստանի հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՎՖ պատանեկան հավաքականը։ Կանանց պայքարում երկրորդ մրցանակին է արժանացել Սյունիքի թիմը, երրորդ տեղ է գրավել ԽՄՕՄՄ-ն։
Տղամարդկանց եզրափակիչ խաղում ԲԿՄԱ-ն համոզիչ և վստահ հաղթանակ է տոնել 2։0 հաշվով։ Կանանց եզրափակիչ հանդիպումը ևս լարված և հետաքրքիր պայքարում է ընթացել`Սյունիքի և Վրաստանի հավաքականի միջև: Ի վերջո հաղթել է Վրաստանի կանանց թիմը` 2։0 հաշվով։ Երրորդ տեղի համար պայքարում հանդիպել են ԽՄՕՄՄ-ի և Նժդեհ թիմերը, որտեղ հաղթել է ԽՄՕՄՄ թիմը՝ նույնպես 2։0 հաշվով։