Արայիկ Խանդոյանը «Նուբարաշենից» դիմել է ծաղկահովտցիներին
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ») փաստաբանի միջոցով «Նուբարաշեն» ՔԿՀ ից հայտարարություն է տարածել և դիմել իր հայրենի ծաղկահովիտցիներին:
«Իմ շատ սիրելի ծաղկահովիտցիներ
Իմ շատ սիրելի Հայ Ժողովուրդ: Ինչպես գիտեք մարտավարական նկատառումներով իմ թեկնածությունն եմ դրել հայրենի Ծաղկահովիտ համայնքում ընտրություններին մասնակցելու համար: Վարչախմբի կամակատարները շատ ոգևորված նշեցին` տեսեք ընտրությունները միակ միջոցն է… :
Սակայն նույն վարչախումբն ինձ արգելեց հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ և իր գործելաոճին հավատարիմ ոտնահարեց օրենքի պահանջը: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ի զորու չէ ազատ, արդար և ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու:
Սիրելի’ ծաղկահովիտցիներ,
Ես ավելի քան վստահ եմ, որ դուք հաղթահարելով բոլոր ճնշումներն ու ապօրինությունները, առավել ևս այս պայմաններում կկատարեք Հայրենիքի համար արդար և ճիշտ ընտրություն` հանուն մեր Հայրենիքի բարօրության:
Հավաստիացնում եմ` Սանա ծռերից յուրաքանչյուրս հավատարիմ ենք մեր ուխտին` տապալել բռնապետությունը և Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն», -ասված է նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին