
Արարատ Խանդոյանի մասով քրեական գործը կուղարկվի դատարան
Հուլիսյան դեպքերի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Արարատ Խանդոյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«Ուրբաթ օրը ստացել եմ գործի նյութերը, որը կազմված է 5 հատորից և հինգ աշխատանքային օրերի ընթացքում պետք է ծանոթանա նյութերին», -փոխանցեց փաստաբանը:
Նա չբացառեց, որ գործի նյութերին ծանոթանալու ընթացքում նախաքննությունն իրականացրած մարմնին միջնորդություններ ներկայացվեն:
Քրեական գործի նախաքննության ավարտից հետո այն ուղարկվում է գործով հսկողություն իրականացնող դատախազին ու հաստատելու դեպքում քրգործն ուղարկվում է դատարան: