Պետությունն այս պահի դրությամբ չի կարող ոտքի կանգնեցնել «Հայֆիլմ»-ը. Արթուր Պողոսյան
Պետությունն այսօր չունի հնարավորություն վերականգնելու «Հայֆիլմ»-ը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը` շեշտելով, որ դրա համար մեծ ներդրումներ են պետք:
Նրա խոսքով՝ մշակույթի նախարարությունը, որպես կինոժառանգության պատասխանատու, հետևում է ֆիլﬔրի պահպանմանը, թվայնացմանն ու օգտագործմանը, իսկ ընդհանուր ենթակառուցվածքների առումով պետք է ինչ-որ որոշում կայացնել:
«Իմ անձնական կարծիքով՝ պետությունն այս պահի դրությամբ չի կարող ոտքի կանգնեցնել «Հայֆիլմ»-ը: Պետք է ներդրող գտնել որոշակի պայմաններով «Հայֆիլմ»-ի վերականգնման ծրագիր ֆինանսավորելու համար: Երբ «Հայֆիլմ»-ը սեփակաշնորհվեց, պետությունը պարտավորություն դրեց, որ պետք է այդ ահռելի ժառանգության 400-ից ավելի ֆիլﬔրը թվայնացվեն: Սակայն տեսնելով, որ սեփականատերն ամբողջությամբ չի կատարել այդ պարտավորությունը` պետությունն այն հետ վերցրեց:Հիմա ﬔնք փորձում ենք ինքներս կազմակերպել այդ աշխատանքները, ինչը բավականին թանկ գործընթաց է»,-նշեց փոխնախարարը:
Նրա տեղեկացմամբ՝ պետբյուջեով նախատեսված է յուրաքանչյուր տարի թվայնացել 7 ֆիլմ. «Ճիշտ է, սա մի քիչ բարդ ու թանկ գործ է, բայց կարևորն այն է, որ մենք մեր ուզած որակով ենք թվայնացնում ֆիլմերը»:
Հարակից հրապարակումներ`
- Ֆինանսական խնդիրների պատճառով ուշանում է Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի կառուցումը
- 25 տարիների մշակութային ձեռքբերումները ամենալավը կարող է ներկայացնել անկախության սերունդը. մշակույթի փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան