«Ինտեր» հեռուստաընկերության դիմաց անցկացվող ակցիաները ժամանակավորապես դադարեցվել են
Ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերության դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ հինգ օր ժամանակ են տալիս ղեկավարությանը կատարելու իրենց պահանջը:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հիշեցնելով, որ հեռուստաընկերության դիմաց բողոքի ցույցերը մեկնարկել են երեկ:
Ակցիայի մասնակիցները պահանջում են փոխել հաղորդումների բովանդակությունը: Նրանք նշում են, որ հեռուստաընկերությունը պրոռուսական դիրքորոշում ունի և վնասում է Ուկրաինային:
«Մենք հինգ օր ենք տալիս, ցույց տվեցինք, որ կարող ենք: Եթե հինգ օրվա ընթացքում մեր պահանջները չկատարվեն, ապա շրջափակումը կկրկնվի, այս անգամ տասնապատիկ շատ կլինենք»,-ասել են ակցիայի մասնակիցները: