Օբամային հայհոյելու համար Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն այսօր ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահին հայհոյելու և անձնական վիրավորանք պատճառելու համար: Նա ԱՄՆ նախագահի հասցեին ասել էր «պոռնիկի տղա»:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նախագահի մամուլի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Ցավում ենք, որ դրանք որակելվել են որպես ԱՄՆ նախագահին հասցված անձնական վիրավորանք»:
Ֆիլպինների նախագահը հույս է հայտնել, որ տարաձայնությունները կհարթվեն, քանի որ այն բխում է երկու երկրների շահերից:
Դուտերտեն սկանդալային հայտարարությունն արել է Լաոս մեկնելիս, որտեղ մասնակցելու էր Արևելաասիական գագաթաժողովին: Նախատեսվված էր, որ Ֆիլիպինների ու ԱՄՆ նախագահները հանդիպում կունենան, սակայն միջադեպից հետո Սպիտակ տունը չեղարկել է հանդիպումը:
Սեպտեմբերի 5-ին Ֆիլիպինների նախագահին ուղղված խոսքում կոչ էր արել դասախոսություններ չկարդալ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ. «Դուք պետք է հարգալից լինեք: Պետք չէ շտապ հայտարարություններ անել: Պոռնիկի տղա, ես քեզ գագաթաժողովի ժամանակ կասեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան