Օգանովսկին մանրամասներ է պատմել իր ու նախագահի զրույցից. ՀԺ
«Նախագահը՝ Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն իմ վրա, այլ բոլորի վրա իրավունք ունի ջղայնանալ, եթե ինչ-որ բան այն չէ»,-երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը (Օգանովսկի Սամոն)։
Թերթը գրել էր, որ անցյալ ուրբաթ ԼՂՀ անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում մի կողմ էր տարել Օգանովսկուն ու շատ խիստ տոնով զրուցում էր նրա հետ։ Երեկ թերթն Օգանովսկուն հարցրել է, թե ինչու էր ջղայնացել Սերժ Սարգսյանը։
Նա պատասխանել է.«Ինչի՞ եք ուզում ամեն ինչ իմանալ, ձեր ցավը տանեմ։ Ես պիտի գնայի բուժման, չէի գնացել, նախագահը ասում էր, որ պիտի գնայի, մարդկանց հետ պայմանավորված, խի չես գնացել, զանգել են, բժիշկներին զգուշացրել էին, արտասահման պիտի գնայի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա