Օպերային թատրոնը մեկնարկում է նոր թատերաշրջանը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 83-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ցուցադրությամբ:
Օպերայի և բալետի թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ այդ օրը ներկայացմանը կնախորդեն մի շարք տոնական միջոցառումներ: Թատրոնի նախասրահում կկազմակերպվի ցուցադրություն:
Այս ամսվա ընթացքում ներկայացվելու են նաև Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» բալետները, Ժ. Բիզեի «Կարեմն» օպերան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում