25 տարիների մշակութային ձեռքբերումները ամենալավը կարող է ներկայացնել անկախության սերունդը. մշակույթի փոխնախարար
Մինչև տարեվերջ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված Երևանում և մարզերում նախատեսված են շուրջ 300 բազմապիսի ծրագրեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
«Անկախության տարիներին մշակութային ձեռքբերումները ամենալավը կարող է ներկայացնել անկախության սերունդը, այդ նպատակով էլ Հայաստանի մարզերից և երևանի հավաքագրվել են 700՝ 7-20 տարեկան շնորհալի երեխաներ ու երիտասարդներ, որոնցից կազմված «Անկախության սերունդ» համահայկական երգչախմբի և նվագախմբի տոնական համերգը կլինի սեպտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում»,-ասաց մշակույթի փոխնախարարը:
Նա նշեց, որ անկախությանը նվիրված կիրականացվեն փառատոններ, ցուցադրություններ, թատերական առաջնախաղեր:
Այս շարքում Արթուր Պողոյանը առանձնահատուկ իրադարձություն համարեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, Մանկապատանեկան ինտեգրատիվ փառատոնը, «Ավանդական և ժամանակակից տարազ» գիրք ալբոմի հրատարակումը, «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանակին կենտրոնի» ստեղծումը. «Առանձնահատուկ է նաև «Կենսահաստատման երկիր» խորագրով ցուցահանդեսը՝ անկախության շրջանի նկարիչների աշխատանքների ներկայացմամբ, միջազգային ռոք-փառատոնը Գյումիրում, «Խնկի ծառեր» վավերագրական ֆիլմը, «Մեր անկախության կինոն» հուշանվեր փաթեթի ստեղծումը»:
Նա հավելեց նաև, որ Հայաստանից դուրս անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ և հայկական մշակութային օրեր կանցկացվեն Եգիպտոսում, Իրանում, Բուլղարիայում և մի շարք այլ երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին