Բրիտանացի քարոզիչը ԻՊ-ին աջակցելու համար դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման
Մեծ Բրիտանիայի դատարանը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտել հայտնի արմատական քարոզիչ Անջեմ Չաուդարիին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Օգոստոսի 16-ին դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2000 թվականին ընդունված ահաբեկչության մասին ակտը խախտելու մեջ: Քարոզիչը չի ընդունել իր մեղքը: Դատարանի որոշմամբ, 49-ամյա քարոզիչը «օն-լայն» դասախոսություններում և հոդվածներում կոչ է արել իր հետևորդներին աջակցել ծայրահեղականներին:
Բացի այդ, նա ծայրահեղական բնույթի հաղորդագրություններ է տարածել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր 32 հազար բաժանոդների շրջանում, կոչ է արել ճանաչել «խալիֆայությունը»:
Միաժամանակ իրավապահները բազմաթիվ անգամ բացահայտել են Չաուդարիի հետևորդների և աշխարհի տարբեր մասերում ահաբեկչություն իրականացնողների միջև կապը:
Նա և նրա կողմնակից Միզանուր Ռահմանը (նույն վճիռն է նրա նկատմամբ կայացվել) ձերբակալվել էին 2014-ին, իսկ դատավարությունը սկսվել էր 2015-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում