Հանրահայտ ջութակահարուհի Վիվիան Հագները տալու է Երևանյան միջազգային փառատոնի մեկնարկը
Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Փառատոնի մեկնարկը տրվելու է Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին՝ հանրահայտ ջութակահարուհի Վիվիան Հագների (Ռուսաստան) մենակատարությամբ:
Panorama.am-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից տեղեկացրեցին, որ համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին հնչելու է Դվորժակի, Էկտոր Բեռլիոզի ստեղծագործություններից:
Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 10-ը: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու տարբեր երկրներից հայտնի երաժիշտներ, դիրիժորներ:
Նշենք, որ փառատոնն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: