Ադրբեջանի պետական հրատակաչությունը հրաժարվում է տպագրել «Ազադլիգ» թերթը
Ադրբեջանում պետական հրատարակչությունը հրաժարվել է սեպտեմբերի 5-ից շարունակել ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի տպագրությունը, խմբագրության ունեցած պարտքերի պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ազադլիգ»-ի փոխխմագիր Ռահիմ Հաջիևը հաստատել է, որ խմբագրությունն այժմ գտնվում է ծանր ֆինանսական իրավիճակում:
«Մենք պարտքեր ունենք «Ադրբեջան» հրատարկչությանը, սակայն օգոստոսի 30-ից թերթը նորից լույս կտեսնի: Սակայն թերթի հետագա տպագրությունը հարցականի տակ է, քանզի թերթի ունեցած պարտքերը առանձնահատուկ ծանր են»,- հայտարարել է Հաջիևը:
Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել են, որ թերթի խմբագրությունը հունիսի 14-ին նամակ են ստացել հրատակչության ղեկավարությունից, որով լրագրողներին զգուշացրել են, որ թերթի տպագրությունը կդադարեցվի, եթե խմբագրությունը մինչև հունիսի 27-ը չմարի 12 հազար դոլարի չափ պարտքը:
Հաջիևի խոսքով, թերթը չի կարող վճարել պարտքը, քանզի խմբագրության ֆինանսական տնօրենը և «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության ղեկավարի օգնական Ֆաիկ Ամիրովը ձերբակալված է թուրք հոգևոր առաջնորդ Ֆեթթուլահ Գյուլենի հետ կապված մեղադրանքով:
«Թերթի ֆինանսական տնօրեն Ֆաիկ Ամիրովը ձերբակալված է: Որպեսզի կատարվի բանկային գործողություններ, անհրաժեշտ է այլ անձի ստորագրության առկայություն, սակայն նոտարական գրասենյակները հրաժարվում են հաստատել այդ ստորագրությունը՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերում անճշտություններ կան»,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին