Անա Իվանովիչն այլևս չի խաղա այս մրցաշրջանում
Սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը հայտարարել է, որ մրցաշրջանն իր համար ժամկետից շուտ է ավարտվել: Թենիսիստուհին որոշել է 2016 թ. այլևս կորտ դուրս չգալ պաշտոնական խաղերում: Պատճառը վնասվածքն է, որն Իվանովիչն ստացել է դեռևս 2015 թ. Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ:
«Շատ ափսոս, որ բաց եմ թողնում Ճապոնիայի ու Չինաստանի մրցաշարերը,- գրել է Իվանովիչն իր թվիթթերյան էջում:- Սակայն ես չեմ կարող լիարժեք պայքարել, ուստի որոշեցի ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը, որպեսզի հաջորդ մրցաշրջանը դիմավորեմ առանց վնասվածքի: Ոտքի մատի վնասվածքը, որը դեռ անցալ տարի Ավստրալիայում եմ ստացել, ինձ լիարժեք խաղալու հնարավորություն չի տալիս»: