Աշտարակի գործող քաղաքապետը հրաժարվել է հետագա պայքարից
Սեպտեմբերի 18-ին քաղաքապետրի ընտրություններ են նշանակված Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում: Առաջադրված 8 թեկնածուներից այս պահին գրանցված են 4-ը:
ԿԸՀ պաշտոնական կայքից Panorama.am-ը տեղեկացավ, որ գործող քաղաքապետ անկուսակցական Արմեն Անտոնյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով հետագա պայքարից:
Այս պահին ընտրապայքարը շարունակում են ԲՀԿ կողմից առաջդրված Արշալույս Մեջլումյանը, ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը, անկուսակցականներ Թովմաս Շահվերդյանը և Ռազմիկ Տերտերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան