Ֆինանսական խնդիրների պատճառով ուշանում է Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի կառուցումը
Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի կառուցման աշխատանքների ուշացումը կախված է ֆինանսական խնդիրներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
«Տուն-թանգարանի կառուցման ծրագիրը կա, սակայն այն հիմա ֆինանսական խնդիրների փուլում է: Ծրագիրը կա, բայց դա իրականացնելու համար բազմաթիվ պայմաններ են պետք և առաջինը հենց ֆինանսական: Նման իրավիճակում է նաև Համազգային թատրոնի շենքի կառուցման հետ կապված ծրագիրը»,-նշեց փոխնախարարը:
Նշենք, որ ՀՀ Կառավարությունը համաձայնություն է տվել Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակի հարակից տարածքում 360 քմ մակերեսով և 14 մլն 40 հազար ՀՀ դրամով հողամասը նվիրաբերելու «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին։ Որոշման ընդունումը պայմանավորված է անվանի գրողի տուն-թանգարանը կառուցելու անհրաժեշտությամբ։
Ինչ վերաբերում է Կամերային երաժշտական թատրոնի նոր գեղարվեստական խորհրդի ստեղծմանը՝ Արթուր Պողոսյանն ասաց, որ գեղարվեստական խորհուրդ, որպես այդպիսին, դեռևս չի ստեղծվել. «Դրա իրավասությունը թատրոնի տնօրենինն է: Թատրոնը հիմա հրավիրյալ երկու ռեժիսորի հետ է աշխատում և մինչև տարեվերջ երկու ներկայացում կունենա: Տնօրենն առաջարկում է առայժմ պահել «բաց բեմը», այսինքն բեմադրությունների համար հրավիրել ռեժիսորների: Ես վատ չեմ նայում նրան, որ մշակությաին կազմակերպություններում կարող են լինել ստեղծագործական կոնֆլիկտներ, եթե չեն լինում, նշանակում է այնտեղ նոր բան չեն ստեղծում և շարժ չկա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան