Դիեգո Կոստա. «Գիտեի, որ կսկսեմ գոլեր խփել Իսպանիայի հավաքականում»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի տնային խաղում 8։0 հաշվով տոնած հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբին ու թիմակիցներին աջակցության համար։ «Չելսիի» հարձակվողն այդ խաղում դուբլ է ձևակերպել։
«Գիտեի, որ երբևէ կսկսեմ գոլեր խփել Իսպանիայի հավաքականի կազմում,- Կոստայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Բայց ես չէի կարող դա անել առանց մարզչական շտաբի ու թիմակիցների աջակցության։ Նրանք միշտ ոգևորում էին ինձ, իսկ հիմա ամեն բան լավ է դասավորվում։ Շատ շնորհակալ եմ բոլորին»։