Կարոլինա Պլիշկովա. «Պատրաստ էի այն բանին, որ երկրպագուներն աջակցելու են Վինուսին»
Կարոլինա Պլիշկովան, ով «US Open»-ի չորրորդ շրջանի խաղում պարտության է մատնել Վինուս Ուիլյամսին, շեշտել է, որ հանդիպման մթնոլորտը շատ լավն էր։
«Պատրաստ էի այն բանին, որ խաղալու եմ Վինուսի դեմ, և որ երկրպագուներն աջակցելու են նրան,- Պլիշկովայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Հիանալի մթնոլորտ էր։ Առաջին անգամ խաղացի Արթուր Էշի անվան կորտում ու վայելում էի խաղը։ Հիմա ուղղակի երջանիկ եմ, որ «US Open»-ում առաջին անգամ մտա քառորդ եզրափակիչ։ Պատրաստվում եմ վայելել այս պահը, իսկ հետո պատրաստվել հաջորդ խաղին»։