«ՄՅու»-ի խաղացողներին արգելվել է փոխանակել մարզաշապիկները
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է արգելել ֆուտբոլիստներին՝ հանդիպումներից հետո մրցակցի խաղացողների հետ փոխանակելու մարզաշապիկները։ Նման որոշում է կայացվել որոշակի գումար տնտեսելու նպատակով։
«Ղեկավարությունը ֆուտբոլիստներին խնդրել է մրցակիցների հետ մարզաշապիկներ չփոխանակել,- ակումբի աղբյուրներից մեկի խոսքերը ներկայացրել է sport-express.ru-ն։- Ծիծաղելի է, եթե հաշվի առնենք, թե «կարմիր սատանաները» որքան են վաստակում։ Ակումբի սեփականատերերը վերահսկում են ծախսերը»։
Հիշեցնենք, որ ամառային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» գերազանցեց տրանսֆերային ռեկորդը՝ «Յուվենթուսից» Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելով 105 մլն եվրոյով։