Մինո Ռայոլա. «Առաջիկա 2-4 տարում ինչ-որ մի բրազիլացու համար 200 մլն եվրո կվճարեն»
Գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի ու Պոլ Պոգբայի շահերը, հայտարարել է, որ ֆուտբոլը մոտ է այն պահին, երբ յուրաքանչյուր խաղացողի տրանսֆերի գնման համար ակումբները կվճարեն 200 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 105 մլն եվրոյով, և «Յուվենթուսի» ու «Յունայթեդի» միջև կատարված գործարքը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ։
«Հաշվի առնելով տնտեսության զարգացումը, հատկապես՝ Անգլիայի առաջնությունում, ֆուտբոլը մոտ է այն բանին, որ տրանսֆերներից մեկը մոտ ժամանակներս գնվի 200 մլն եվրոյով,- Ռայոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Կարծում եմ՝ դա տեղի կունենա առաջիկա 2-4 տարում։ Այդքան գումարով կգնվի մի որևէ բրազիլացի, որն ունի Նեյմարի կամ Լիոնել Մեսսիի խաղամակարդակը»։