Սևանում ՀՅԴ առաջադրած թեկնածուն հետ է վերցրել փաստաթղթերը
Սևան քաղաքում հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններ են նշանակված: Առաջադրված յոթ թեկնածուներից երկուսը հետ են վերցրել փաստաթղթերը: Նրանցից մեկը Դաշնակցության կողմից առաջադրված թեկնածուն է՝ Արտակ Վարդանյանը:
Այս պահին ընտրապայքարը շարունակում են 5 թեկնածուները, բոլորն էլ ինքնաառաջադրված են:
Չնայած ՀՀԿ-ական երեք թեկնածու կա՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, Գևորգ Մալխասյանը, Աշոտ Ալեքսանյանը, Հանրապետական կուսակցությունը որևէ մեկին չի առաջադրել:
Մյուս երկու թեկնածուներն անկուսակցականներ են:
Հարակից հրապարակումներ`
- Աշտարակի գործող քաղաքապետը հրաժարվել է հետագա պայքարից
- Գավառում քաղաքապետի դեմ կպայքարի նրա տեղակալը
- Վայոց Ձորում գործող բոլոր քաղաքապետներն առաջադրվել են
- Հովնանաձորում գյուղապետի թեկնածու են առաջադրվել հայրն ու դուստրը
- ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ Սևանի քաղաքապետի ընտրություններում ում է առաջադրելու. ՀԺ
- Սևանում քաղաքապետի 5 թեկնածու է առաջադրվել
- Գյուղապետարանների աշխատակից թեկնածուներն իրար հետևից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնում