Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Օբամայից «անառակի որդու» համար
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին թույլ տված կտրուկ խոսքերի համար, ում ավելի վաղ անվանել էր անառակի որդի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ֆիլիպինների նախագահի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Դուտերտեն զղջում է, որ իր կտրուկ դիտարկումները «առաջացրել են անհանգստություն և տագնապ» և «մեկնաբանվել է որպես անձնական հարձակում ԱՄՆ նախագահի վրա»:
Դուտերտեն այդ արտահայտությունը հնչեցրել էր Լաոսում անցկացվող «ACEAN»-ի գագաթաժողովին մեկնելուց առաջ, որտեղ պետք է հանդիպում ունենար Օբամայի հետ: Դուտերտեյի զայրույթն առաջացրել էր լրագրողի այն հարցը, որը վերաբերում էր Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ կատարված հատուկ գործողությունների արդյունքում 2 հազարից ավելի զոհերին, մասնավորապես լրագրողը հարցրել է, ինչպես է Դուտերտեն բացատրելու Օբամային 2 հազարից ավելի մարդկային զոհերի փաստը:
«Ես ինքնիշխան երկրի նախագահ եմ: Մենք արդեն վաղուց գաղութ չենք: Ես չունեմ այլ ղեկավարներ, քան ֆիլիպին ժողովուրդն է: Պետք է հարգանք ցուցաբերել: Ես անիծում եմ քեզ այս գագաթնաժողովում, անառակի որդի»,- հայտարարել էր Դուտերտեն խոսելով ԱՄՆ նախագահի հետ առաջիկա հանդիպման մասին:
Ֆիլիպինների նախագահի այդ հայտարարությունից հետո ամերիկյան կողմի նախաձեռնությամբ չեղարկվեց Ֆիլիպինների նախագահի հետ հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան