Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած, արդեն սկսվել են ինքնաբացարկները. ՉԻ
Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ չսկսված, արդեն սկսվել են ինքնաբացարկները. «Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ երկու հոգի ինքնաբացարկ է հայտարարել ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքի ցուցակից, ևս երկու հոգի էլ՝ ԲՀԿ-ի ցուցակից։
«Բալասանյան» դաշինքից դուրս են եկել ՀՀԿ-ական գործազուրկ Սամվել Մկրտչյանը, որը ցուցակում 39-րդն էր, և ՀՀԿ-ական, տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Արտակ Առաքելյանը, որը ցուցակում 53-րդն էր։
ԲՀԿ ցուցակից, ըստ թերթի, ինքնաբացարկ է ներկայացրել Հայկուշ Ազատյանը՝ ցուցակի 16-րդ համարը և Աշոտ Աթոյանը, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղում ճարտարագետ է. նա ցուցակում 43-րդն էր։