Այլ հիվանդանոցներ ևս առաջիկայում կհայտարարեն սրտի ստենտավորման գները նվազեցնելու մասին. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝դեռևս այս տարվա հուլիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի բժշկական հաստատություններին կոչ էր արել նվազեցնել սրտի ստենտավորման գները: «Գյումրու բժշկական կենտրոնը» առաջինը հայտարարեց ստենտավորման գինը 1.8 միլիոն դրամից 1.2 միլիոն դրամ դարձնելու մասին: Նախօրեին էլ «Աստղիկ» բ/կ-ն հայտարարեց ստենտավորման գինը 1.8 մլն դրամից 1.1 մլն դարձնելու մասին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այլ հիվանդանոցներ ևս առաջիկայում կհայտարարեն ստենտավորման գները նվազեցնելու մասին: Մասնավորապես, Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցը ևս 700 հազար դրամով կնվազեցնի ստենտավորման գինը և վիրահատության համար կպահանջի 1.1 մլն դրամ: «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց տնօրեն Արա Մինասյանը ևս առաջիկայում այս խնդրին կանդրադառնա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա