Անգելա Մերկել. Յուրաքանչյուր փախստական չէ, որ գալիս է բարի մտադրություններով
Փախստականների հետ կապված իրավիճակը երկրում ներկայումս զգալիորեն ավելի լավ է, քան անցած տարի, սակայն դեռ պետք է շատ բան անել,-«Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ելույթ ունենալով Գերմանիայի օրենսդիր մարմնում նման հայտարարությամբ հանդես է եկել կանցլեր Անգելա Մերկելը:
Դրա հետ մեկտեղ Գերմանիայի կառավարության ղեկավարը շեշտել է, որ ահաբեկչությունը կապված չէ փախստականների հետ, սակայն ոչ բոլոր ներգաղթյալներն են Գերմանիա գալիս բարի մտադրություններով:
«Ահաբեկչությունը նոր խնդիր չէ, որն ի հայտ է եկել միայն փախստակաների հետևանքով: Սակայն յուրաքանչյուր փախստական չէ, որ գալիս է բարի մտադրություններով»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունը շատ կարևոր քայլեր է կատարել երկրում ներքին անվտանգության ապահովման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում