Գաբրիել Ղազարյանը մասնակցել է Գյումրու մարզադպրոցի անվանակոչման արարողությանը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Գյումրու թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոցը Ալեքսան Հակոբյանի անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարար Ղազարյանն իր գոհունակությունն է հայտնել մարզադպրոցում կատարված վերանորոգման աշխատանքների կապակցությամբ և հույս հայտնել, որ բարեկարգված մարզադպրոցը և մարզումների համար ստեղծված պայմանները կնպաստեն, որ մարզադպրոցի սաները նոր՝ ավելի բարձր մարզական հաջողություններ գրանցեն:
«Մենք պարտավոր ենք հիշել ոլորտի երախտավորներին, որոնցից էր նաև Ալեքսան Հակոբյանը: Վստահ եմ, որ Գյումրու թենիսի և սեղանի թենիսի մարզադպրոցում կատարված վերանորոգման աշխատանքները կնպաստեն մարզաձևի զարգացմանը»,- ասել է նախարարը: