«Թռի-վռի մի ճպուռի» կյանքով ապրելու իրավունքը չունենք. Եղիշե Պետրոսյան
Մեր տարածաշրջանում ամեն վայրկյան կարող են ինչ-որ նոր փոթորիկներ լինել, իսկ մենք այսպես «թռի-վռի մի ճպուռի» կյանքով ապրելու կամ այսպես շարունակել գոյատևելու իրավունքը չունենք: Մենք հնչեցնում ենք զանգը, որ պետք է համայն հայության պոտենցիալը, հույսը, կամքը միավորել,- «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
Նա ներկայացրեց, որ «Հոգևոր Հայաստանը»-ը նախաձեռնել են ութ հոգով, բայց այս պահից սկսած նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր շահագրգիռ մտավորականները, որոնց համար կարևոր է երկրի ապագան:
«Մենք առաջարկում ենք բոլոր շահագրգիռ մտավորականներին ինքնակազմակերպվել, կլոր սեղաններ հրավիրել տնտեսագետների, դիվանագետների, զինվորականների, գիտնականների, մշակույթի գործիչների մասնակցությամբ, որպեսզի համատեղ հասնենք մեր բաղձալի երազանքին, ունենանք արդար, մարդասիրական, հարուստ, ինքնավստահ, պաշտպանված երկիր և ազգ: Սրա համար է զանգը հնչեցվում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց պետք է աջակցի նաև պետությունը, քանի որ այս ամենն անում են, որպեսզի ունենան կարգին պետություն:
Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ ծրագրավորում են հոկտեմբերի վերջին կազմակերպել համահայկական համագումար:
Հարակից հրապարակումներ`
- Արվեստաբան. Մենք չենք վայելում մեր մշակույթը
- Տիգրան Մանսուրյան. Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական