Թուրքիայում ավելի քան հարյուր բանակային իմամներ են ձեբակալվել
Հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են 105 բանակային իմամների (հոգևոր առաջնորդներ): Լուրը գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:
Ձերբակալումները տեղի են ունեցել 17 մարզերում: Ինչպես պնդում են իրավապահ մարմինները, ձերբակալված հոգևորականները իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամներ են և այնտեղ կարևոր դիրքեր են զբաղեցրել:
Բացի դրանից՝ երկրի ռազմաօդային ուժերից հեռացվել է 73 մարդ՝ 66 սպա և 7սերժանտ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «զանգվածային կրճատումների հարցին շատ պատասխանատու և զգույշ են մոտեցել: Մեր հերոսական զինվորները հավատարիմ են ժողովրդի, շարունակում են ծառայել»:
Աղբյուրը հայտնում է, որ ներկա պահին թուրքական զինված ուժերում աշխատանքից հեռացվել է 4524 անձ, այդ թվում 151 գեներալ: Նրանցից շատերը հետախուզման մեջ են:
Թուրքիայում ռամզական հեղաշրջման փորձը տեղի էր ունեցել հուլիսի 16-ին, որի հետևանքով ավելի քան 230 մարդ է զոհվել: Իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին մեղադրում էին հեղաշրջում կազմակերպելու մեջ և Վաշինգթոնից պահանջում նրան: Ինքը՝ ընդդիմադիր գործիչը, դատապարտել էր հեղաշրջման փորձը և հայտարարել իր՝ ներգրավված չլինելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում հեղաշրջման փորձի հետ կապված խուզարկությունները շարունակվում են
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկությունները շարունակվում են
- Հաքան Շյուքյուրը մեղադրվում է հեղաշրջման փորձին մասնակցության մեջ
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 26 հազար մարդ
- Թուրքիայի տնտեսությունը հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է 100 միլիարդ դոլար
- Թուրքիայում ազատ են արձակել հեղաշրջման փորձի մեջ կասկածվող 758 ձերբակալվածի
- Թուրքիայում հայտնել են հեղաշրջման փորձի մասնակիցների հստակ թիվը
- Թուրքիայում հեղաշրջման մասնակիցներին «բռնաբարում, ստորացնում և կտտանքների են ենթարկում»
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Turkish Airlines-ն ազատել է 211 աշխատակցի
- Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի զարմիկը
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը