«Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագիրը՝ Հայաստանի 60 համայնքում
«Այսօր մենք սկսում ենք Հայաստանի գյուղական վայրերի համար մի շատ կարևոր ծրագիր, որը լուրջ հեռանկար ունի Հայաստանում»,-նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ նոր մեկնարկող «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում ծրագրի» քննարկման ժամանակ:
Քննարկմանը ներկա են եղել ՌԴ կառավարության պատվիրակությանը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մաքսիմիչևի գլխավորությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի գլխավորությամբ:
«Այսօր այս ծրագիրը գալիս է լրացնելու ՀՀ շուրջ 60 գյուղական համայնքների կարողությունները, և կդառնա լրացուցիչ եկամուտ տվյալ բնակիչների համար, գյուղական շրջանները կդառնան տվյալ տարածքի բնակչության կողմից արտադրված սննդամթերքի սպառման և այլ ծառայությունների մատուցման վայր: ՀՀ գյուղական վայրերի մի մեծ հատված օժտված է տուրիզմի բնագավառի լուրջ հնարավորություններով, որոնք դեռևս բացահայտված չեն: Եվ այն հնարավորությունը, որ կարող է այս ծրագիրը ստեղծել, շատ մեծ հեռանկար ունի»,- իր խոսքում նշել է նախարար Դավիթ Լոքյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ընդգծել է, որ Հայաստանի գյուղական համայնքներում իրենք տեսնում են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները: Պետք է միայն գնահատել համայնքների կարիքներն ու ստեղծել մատակարարման տեղական կառույցներ, որոնք հնարավորություն կտան պահելու տուրիզմից ստացված օգուտները հենց տեղում:
Ծրագիրը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան