Մեծ Բրիտանիան Կալե քաղաքում ներգաղթյալների դեմ պատ կկառուցի
Ֆրանսիայի Կալե քաղաքում ներգաղթյալներից պաշտպանվելու նպատակով պատի կառուցումը Մեծ Բրիատանիայի համար կարժենա 2 մլն ֆունտ ստերլինգ (մոտ 2,7 մլն դոլար): Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:
Պատի բարձրությունը կկազմի 4 մետր, երկարությունը՝ մեկ մղոն (շուրջ 1600 մետր):
Մեծ Բրիտանիայի ներգաղթի նախարար Ռոբերտ Գուդվիլլայի խոսքով՝ շինարարակն աշխատանքները շուտով կսկսվեն: Նրա կարծիքով պատը կկարողանա կանգնեցնել փախստականների հոսքը, որոնք կփորձենց Ֆրանսիայի տարածքից մուտք գործել իրենց երկիր: Արդարացնելով շինարարության անհրաժեշտությունը, նա նշել է, որ համաձայն տվյալների՝ բրիտանական իշխանությունները յուրաքանչյուր վեց րոպեյում մեկ փախստական են բռնում:
2015 թվականի ընթացքում սահմանը ապօրինաբար հատող ձերբակալվածների թիվն անցել է 84 հազարի սահմանը:
Ֆրանսիայի և Բրիտանիայի իշխանությունները փորձում են համատեղ դիմակայել այս հոսքին՝ օգտագործելով տեխնիկական միջոցներ: Օգոստոսի 29-ին էլ հայտնի էր դարձել, որ Կալեի նավահանգստում դիտարկում կիրականացվի անօդաչու թռչող սարքերով:
Փախստականների մեծ մասը, ովքեր սպասում են Մեծ Բրիտանիայում ապաստան ձեռք բերելուն՝ կենտրոնացած են Կալեի փախստականների ճամբարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան