Հայաստան-Իրան հատվածում տուրիստական ենթակառուցվածքների ուղղությամբ ուսումնասիրություն կկատարվի
Հայաստանի և Իրանի միջև դեռևս չօգտագործված ներուժ, համագործակցության հեռանկարներ կան: Այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ այսօր ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը կարևորվել է զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես, գյուղական տուրիզմի ոլորտում համագործակցության ծավալման հնարավորությունը:
«Իրանի նահանգները գյուղական տուրիզմի ոլորտում լավ փորձ ունեն և կարող են լուրջ դերակատարում ունենալ նմանատիպ ծրագրերի իրականացման գործում»,-նշել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին՝ հավելելով, որ առաջիկայում իրանական կողմը նախատեսում է նաև ուսումնասիրություն կատարել Հայաստան-Իրան հատվածում տուրիստական ենթակառուցվածքների ուղղությամբ, բարձրացնել խնդիրները և դրանց լուծումներ տալ:
Դեսպանի խոսքով՝ երկկողմ գործնական քայլերի իրականացումը կարող են նպաստել տուրիզմի զարգացմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին