Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում դասական պառակտիչ է. Հեղինե Բիշարյան
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում, ի պատասխան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին՝ առ այն, որ «Հայկական վերածնունդը» համագործակցում է իշխանության հետ, «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում դասական պառակտիչ է:
«Ընդդիմադիր դաշտում մարդ չմնաց, որին ինքը բացասական գնահատականներ չտվեց՝ սկսած ԲՀԿ-ից, Նաիրա Զոհրաբյանից, սկսած Էդմոն Մարուքյանից՝ «Լուսավոր Հայաստան», Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին, «Հայկական վերածնունդին»՝ բոլորին և այդ թվում այն քաղաքական ուժին, որից նա ստացել է մանդատ: Ձեր վերջին հաղորդմանը նա նաև կասկածի տակ դրեց այն կուսակցության նախագահին, որն իր առաջնորդն էր, որին ինքը ծառայում էր, բայց դավաճանեց, որին կասկածում է Սերժ Սարգսյանի հետ համագործակցության և հողերի հանձնման հարցում: Էլ ինչի՞ մասին է խոսքը»,- նշել է Հեղինե Բիշարյանը:
Բիշարյանը չի համաձայնել այն մտքին, թե իրենց կուսակցությունը պասիվ է եղել ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ծավալվող իրադարձությունների ժամանակ: Պատգամավորն ասել է, որ իրենց կուսակցության բոլոր անդամները շատ ակտիվ են եղել, սակայն իրենց, գուցե, դիտմամբ չեն նկատել, լրատվամիջոցներն իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել են միայն Փաշինյանի ծավալած գործունեության վրա, և միայն Փաշինյանին է թույլ տրվել մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք: Այդպիսով Հեղինե Բիշարյանն ակնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության հետ համագործակցության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան