Թևան Պողոսյանի օրինագիծը դուրս է եկել շրջանառությունից
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովն Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է պատգամավոր Թևան Պողոսյանի հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Թևան Պողոսյանն առաջարկում է զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով ստեղծել սեռաբջիջների պահպանության բանկ:
ԱԺ պաշտոնական էջի հաղորդմամբ, Թևան Պողոսյանի խոսքով՝ ի սկզբանե թեև խնդիրը սուր ընկալվեց, այդուհանդերձ նախաձեռնության շրջանակում ի հայտ են եկել որոշակի հարցեր, որոնք քննարկվել են առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ:
Հեղինակի առաջարկությամբ նախագիծը դուրս է եկել շրջանառությունից՝ հետագայում այն ավելի ճշգրիտ մշակելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Թևան Պողոսյանի նախագծին
- Բացեք համացանցն ու տեսեք սեռաբջիջների վերաբերյալ Թևան Պողոսյանի առաջարկը քանի երկրում է կիրառվում. «Առավոտ»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա