Շիրակի մարզպետը երկու քարի արանքում է հայտնվել. ՉԻ
Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հայտնվել է անհարմար դրության մեջ, բանն այն է, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացրել ՀՅԴ-ն և մարզպետը որպես պարտաճանաչ կուսակցական, պետք է օգնի ՀՅԴ-ին՝ գոնե 6 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Սակայն մյուս կողմից պետական կառույցներին, այդ թվում մարզպետարանին հրահանգ է իջեցվել՝ աշխատել ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքի օգտին, և ապահովել նրանց համար պատշաճ տոկոսներ։ Ու հիմա մարզպետ Սիմոնյանը ստիպված է լինելու երկու ֆրոնտով աշխատել։ Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:
«Բայց այստեղ խնդիրն այն է, որ և ՀՅԴ-ն և ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքը Գյումրիում հեղինակություն չունեն, մեղմ ասած, ուստի մարզպետի առաջ շատ լուրջ խնդիր է դրված»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա