Առաջիկայում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում. հայտնի է՝ ով, ուր է նշանակվելու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Կառավարությունում կադրային խոշոր փոփոխությունների թեման գնալով ավելի առարկայական է դառնում։ Թեև, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնների հարցում դեռ վերջնական եզրահանգումների չի եկել՝ գցում-բռնում է, թե ում որտեղ նշանակի, որպեսզի երերացող «նավը» չխորտակվի։ Այնպես որ, այս փուլում ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է, թեական է՝ փոփոխության ենթակա։ Առավել հաստատուն է վարչապետի և ԱԳ նախարարի փոփոխության հարցը։ Եթե վարչապետի պարագայում կանգ են առել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածության վրա, ապա ԱԳ նախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
Եվ եթե մինչ օրս խոսվում էր, որ Էդվարդ Նալբանդյանը գնալու է իր երազանքների երկիր՝ Ֆրանսիա, և ձգտում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնը համատեղել Իսրայելում և մի քանի այլ երկրներում դեսպանի պաշտոնի հետ, ապա այժմ պնդում են, որ նրան գործուղելու են Ռուսաստան։ Ռուսաստանն այս փուլում մեզ համար շատ կարևոր է, և Նալբանդյանը, որպես ռուսական ազդեցություն կրող, ընդունելի է ՌԴ իշխանությունների համար։
Կարծես թե հաստատվում է նաև Գևորգ Կոստանյանի՝ Վրաստանում դեսպան նշանակվելու մասին լուրը, ասում են՝ ինքն է այդպես ցանկացել։ Մյուս վիճելի հարցը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է, որը հնարավոր է բաժին հասնի Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնի հետ հավելումով»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա