Ապրիլյան պատերազմում զոհված հերոսի նպատակն իրականություն դարձավ
Գյումրու Սարգսյան փողոցի, 2-րդ նրբանցքի թիվ 17 տան պատին, ուր ապրել էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանը, բացվել է հուշատախտակ: Հերոսի տան բակում էլ բացվել է պատերազմի բոլոր հերոսներին նվիրված հուշաքար, խաչքար և Տիգրանի գունավոր քարերով պատը:
Փոքր տարիքից Տիգրանը սիրել է գունավոր քարեր հավաքել, մտադրվել էր զորացրվելուց հետո գունավոր քարերով պատ կառուցել իրենց տան դիմաց: Գունավոր պատը կառուցվեց, ցավոք առանց Տիգրանի:
Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ, բացման միջոցառմանը մասնակցել են ոչ միայն մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաներ, այլև Օլիմպիական, աշխարհի ու եվրոպայի չեմպիոններ ու փոխչեմպիոններ Արթուր Ալեքսանյանը Գոռ Մինասյանը, Նազիկ Ավդալյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, , հյուրեր, դպրոցականներ, քառօրյային զոհված հերոսների ծնողները, Զինվոր համակարգող հ/կ խորհրդի նախագահը, Տիգրանի անմիջական ղեկավարը ԼՂՀ-ից:
Հուշատախտակը բացել են Տիգրանի հայրն ու եղբայրը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ապրիլի 11-ին Գյումրիում ծնված երկվորյակներից մեկը, ում կոչել էին Տիգրանի անունով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան