Քլինթոնն իր հազի պատճառը Թրամփից ունեցած ալերգիան է համարել
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը սկսել է հազալ Քլիվլենդում, ինչը բացատրել է իր մրցակից՝ հանրապետական Դոնալդ Թրամփից ունեցած ալերգիայով: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Ամեն անգամ երբ ես մտածում եմ Թրամփի մասին, իմ մոտ ալերգիա է սկսվում», - բացատրել է նախագահի թեկնածուն՝ մոտ 2 րոպե տևած հազից հետո:
Հանրապետականների ընտրական քարոզարշավի մենեջեր Քելիանն Կոնվեյն իր հերթին հայտարարել է, որ իրականում Քլինթոնն ալերգիա ունի լրատվամիջոցներից, որոնց հետ այնքան էլ հաճախ չի համագործակցում:
Նշվում է նաև, որ միջադեպը մեծ արձագանք է առաջացրել Twitter-ում, որտեղ ստեղծվել է #HackingHillary հեշթեգը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին