ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանին։
ԼՂՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ Արցախի և Հայաստանի պետական և հասարակական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել վերապատրաստվել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «Տավիթյան» հիմնադրամի հետագա ծրագրերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան