Թոմաս Բախը կանտեսի Պարալիմպիկ խաղերը
Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Թոմաս Բախը չի մասնակցի Պարալիմպիկ խաղերի ոչ բացման և ոչ էլ փակման պաշտոնական արարողություններին: Եվ ընդհանրապես, նախագահի պլանների մեջ չի մտնում Բրազիլիա այցը: Այս մասին տեղեկացնում է «Sport-Express»-ը:
Հատկանշական է, որ վերջին 32-ը տարիների ընթացքում Բախը կլինի ՄՕԿ-ի առաջին նախագահը, ով անտեսում է Պարալիմպիկ խաղերը:
Հիշեցնենք, որ Ռիո դը Ժանեյրոյում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կմեկնարկեն խաղերը: Մինչև սեպտեմբերի 18-ը պայքարը կծավալվի 22 մարզաձևերում: Հայաստանն այս խաղերում ներկայացնում են Մարգարիտա Հովակիմյանը (լող) և Գրետա Վարդանյանը (ծանրամարտ):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում