Արգենտինայի առաջնությունում հեռացումն ավարտվել է մրցավարի ծեծով
«Կիլմեսի» պաշտպան Լեոնարդո Վերան չի ընդունել մրցավարի կարմիր քարտը և որոշել է կուտակված զայրույթը թափել նրա գլխին։ Սկանդալային միջադեպը գրանցվել է Արգենտինայի առաջնությունում։ Վերան, ըստ երևույթին, այնքան էլ լավ չի հասկացել, թե ինչի համար է կարմիր քարտ ստացել։ Մրցավարի որոշումը հասկանալու անհրաժեշտություն չտեսնելով՝ նա գործի է դրել բռունցքները, այն էլ՝ բավական լավ։ Թիմակիցները զսպել են նրան՝ արգելելով շարունակել մրցավար Սիլվիոյի Ռուիսի ծեծը։ Ի դեպ, ինչպես պարզվեց, ֆուտբոլիստի մեկ հարվածն էլ բավական էր, որպեսզի տուժածը ֆուտբոլային խաղադաշտից տեղափոխվի հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։