«Գազպրոմ»-ն Անկարայից ստացել է «Թուրքական հոսք»-ի իրականացման առաջին թույլտվութունը
«Գազպրոմ»-ը դիվանագիտական խողովակներով Անկարայից ստացել է «Թուրքական հոսք»-ի իրականացման առաջին թույլտվութունը:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ՝ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերն ու Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրակը պայմանավորվել են սեղմ ժամկետում ավարտել նախապատրաստական աշխատանքները ծրագրի իրականացման համար:
«Թույլտվությունը դրական լուր է «Գազպրոմ»-ի համար: Թուրքական կողմի տվյալ քայլը ցույց է տալիս, որ թուրքական կառավարությունը հետաքրքրված է «Թուրքական հոսք» նախագծի իրականցմամբ»,-ասել է Միլերը:
«Թուրքական հոսք»-ը նախատեսում է Սև ծովով Ռուսաստանից դեպի Թուրքիա գազամուղի անցկացում: Դրա 660 կմ-ն անցնում է «Հարավային հոսք»-ի միջանցքով, որը 2014-ի դեկտեմբերին չեղյալ հայտարարվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան