Էմերի. «Մաթյուիդին երջանիկ է, որ մնացել է ՊՍԺ-ում»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, թե թիմի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին ուրախ է, որ չի փոխել ակումբային գրանցումը։ Ամռանը Մաթյուիդին մոտ էր տեղափոխությանը թուրինյան «Յուվենթուս», սակայն երբ թվում էր, թե ուր որ է՝ գործարքը կկայանա, փարիզցիները դադարեցրեցին բանակցությունները՝ որոշելով թիմում պահել այդ ֆուտբոլիստին։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
«Մաթյուիդին բոլորից ուշ է սկսել նախապատրաստությունը նոր մրցաշրջանին, որովհետև թիմին բոլորից ուշ է միացել,- ասել է Էմերին։- Մաթյուիդիի համար ՊՍԺ-ում մնալը կարևոր էր, և ես երեք անգամ նրան ասել եմ այդ մասին։ Ի վերջո, Մաթյուիդին ինձ ասաց, որ երջանիկ է՝ մնալով ՊՍԺ-ում»։
Հետաքրքիր է, որ ավելի վաղ ինքը՝ Մաթյուիդին, հայտարարել էր Ֆրանսիայից հեռանալու ցանկության մասին։