Ինֆանտինո. «Այն ամենին, ինչն օգնում է ֆուտբոլին, սահման չկա»
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակը կհասնի 40-ի։
«ՖԻՖԱ-ի համաժողովի ընթացքում կքննարկվի աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 40-ի հասցնելու հարցը։ Այն ամենին, ինչն օգնում է ֆուտբոլին, սահման չկա։ Ներկա պահին կարծում եմ, որ ամեն բան հնարավոր է։ Իմ տեսակետն այդ հարցում չի փոխվել։ Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը 16-ի փոխարեն 24 թիմ մասնակցեց, և դա հիացմունք առաջացրեց։ Մենք պետք է հասկանանք, որ նման մրցաշարերն արդեն սոսկ մրցումներ չեն, այլ համաշխարհային մասշտաբի իրադարձություններ»,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերել է football.ua-ն։
Հիշեցնենք, որ այժմ աշխարհի առաջնությանը կարող է մասնակցել 32 հավաքական։