Արվեստաբան. Մենք չենք վայելում մեր մշակույթը
«Եթե մենք մտածում ենք ուժեղ Հայաստանի մասին, մեր զավակների ապագան կերտելու, լավ ապագա ստեղծելու մասին՝ մենք պետք է ունենանք շատ զորավոր քարոզչություն»,- Հայաստանի Կոմպոզիտորների միությունում «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր համաժողովի ժամանակ ասաց արվեստաբան Լևոն Չուգասզյանը:
Նա նշեց, որ Հայաստանը, որն ունի նաև սփյուռք, պետք է քարոզչությունն անի ոչ միայն հայերեն, այլ բազմաթիվ լեզուներով. «Համացանցը տալիս է քարոզչության հնարավորություն, բայց թիրախը պետք է լինի ոչ միայն հայալեզու զանգվածը, այլ նաև սփյուռքը»:
Արվեստաբանի խոսքով, այսօր կա արբայնակային հեռուստատեսություն, սակայն Հայաստանից աղբ է արտահանում:
Լ. Չուգասզյանը կարևորեց նաև ներքին մշակութային քարոզչությունը, որը նույնպես պետք է արվի հեռուստատեսությամբ:
«Մենք չենք վայելում մեր մշակույթը, մենք չենք ապրում մեր մշակույթով»,- ընդգծեց արվեստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում