ԿԸՀ. Համայնքի ղեկավարի բոլոր 687 առաջադրված թեկնածուները գրանցվել են
Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 373 համայնքներում:
Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 736 քաղաքացի, որոնցից 49-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Ավագանու անդամի թեկնածու առաջադրված 3 139 քաղաքացիներից 24-ը մինչև գրանցվելը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը:
2016 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի բոլոր 687 առաջադրված թեկնածուները գրանցվել են: Ավագանու անդամի 3 115 թեկնածուներից գրանցվել են 3 114-ը. ավագանու անդամի մեկ թեկնածուի գրանցումը մերժվել է առաջադրվելու իրավունք չունենալու հիմքով:
ԿԸՀ-ից նաև հիշեցնում են, որ սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ին, լրացել է նաև Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից հոկտեմբերի 2-ի ընտրությունների, այդ թվում նաև` Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը սահմանված կարգով ԿԸՀ են ներկայացրել իրենց հայտերը:
Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 835 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել թվով 41 ՏԸՀ-ներում:
ՏԸՀ անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Զովունիում գործող համայնքապետի դեմ առաջադրվել է նրա եղբայրը
- Սևանում ՀՅԴ առաջադրած թեկնածուն հետ է վերցրել փաստաթղթերը
- Աշտարակի գործող քաղաքապետը հրաժարվել է հետագա պայքարից
- Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած, արդեն սկսվել են ինքնաբացարկները. ՉԻ
- Գավառում քաղաքապետի դեմ կպայքարի նրա տեղակալը
- Վայոց Ձորում գործող բոլոր քաղաքապետներն առաջադրվել են
- Հովնանաձորում գյուղապետի թեկնածու են առաջադրվել հայրն ու դուստրը
- Գյումրիում և Վանաձորում շատ կուսակցությունների մասնակցությունը խոսում է ակտիվ ընտրապայքարի մասին. Տիգրան Մուկուչյան
- Լևոն Բարսեղյանը կմասնակցի Գյումրիի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան