Տիգրան Մանսուրյան. Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական
«Հաճախ անցնում ենք ընդվզումների, խոր հուզումների, երբեմն հիասթափությունների, երբեմն շատ լուրջ ցավերի միջոցով: Արդեն քանի ժամանակ է, ու ինչքան շատ են դրանք մեր շուրջը: Երբեմն դրա շուրջ, հետ, կողքին, արդյունքում գոյանում է չարություն, որը, իմ խորին համոզումով, հազիվ թե մեզ իսկապես առաջնորդող հանդիսանա, քանի որ մենք՝ հայերս, աստվածատուր ժողովուրդ ենք»,- Հայաստանի Կոմպոզիտորների միությունում «Հոգևոր Հայաստան» հիմնադիր համաժողովի ժամանակ ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Նա ընդգծեց, որ հայերը պետք է իրար շատ սիրեն. «Ամեն տեղ ասում եմ՝ պետք է իրար շատ սիրենք, ամեն մեկս մի տեսակի կրողն ենք: Նույն տեսակի երեք հայ չկա, մի հատ է: Եթե մեկին վնասենք, տեսակն ենք վերացնում»:
Մաեստրոյի խոսքով, հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական:
«Դրա անհրաժեշտությունը մեծ է, որովհետև, իրապես, մենք մեր ներսում ունենք մեծ, զորավոր ցեց, իր ուղղությամբ տանող ցեց: Սրա դեմ կռիվը շատ լուրջ է, որովհետև տեր ունեն, հիմքեր ունեն, գիտեն իրենց հիմքերը ճիշտ գործածել, որ միայն իրենց ծառայի: Հանճարեղ մարդիկ ենք սրանք: Առաջին հերթին հոգևորի թշնամին են: Մեր մեջ են, ուղարկված, մեզանից ծնված, գնացող-եկող, ամեն տեսակ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինչ էլ լինի Հայաստանի շուրջ՝ բարությունն է հաղթելու, հայ ժողովրդի՝ Աստծո զավակ լինելու գիտակցությունն է հաղթելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան