«Եփրատի վահան»-ի շրջանակներում սիրիական ևս 6 բնակավայր է ազատագրել
Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրվել է ևս 6 բնակավայր «Եփրատի վահան» գործողության շրջանակներում, որն իրականացնում է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը՝ Թուրքիայի զինված ուժերի և միջազգային կոալիցիայի աջակցությամբ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբին հղում անելով՝ այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն:
Թուրքական ռազմական գերատեսչության տեղեկացմամբ՝ ահաբեկիչներից ազատագրվել են Վուկուֆ, Սավդի, Էլ-Էյյուիյահ, Շանդի, Սինեքլի և Աբուբիյաթ բնակավայրերը:
ԻՊ-ի դեմ իրականացվող «Եփրատի վահան» գործողությունը թուրքական բանակը սկսել է օգոստոսի 24-ին, որով ցանկանում են Սիրիայի հյուսիսային Ջարաբլուսի քաղաքը մաքրել գրոհայիններից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան