Վիլյարը հանել է իր թեկնածությունը
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը չի հավակնի ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնին։ Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Վիլյարը որոշել է կենտրոնանալ իսպանական ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրությունների վրա։ Այսպիսով՝ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ղեկավարի թեկնածուներ են մնում սլովեն Ալեքսանդր Չեֆերինն ու հոլանդացի Միքայել վան Պրաագը։
Հիշեցնենք, որ բոլոր թեկնածուները համապատասխան ստուգում են անցել ՖԻՖԱ-ի կողմից, որի արդյունքում հնարավորություն են ստացել մասնակցել ընտրություններին, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 14-ին, Աթենքում կայանալիք ՈՒԵՖԱ-ի համաժողովի ընթացքում։