ՄԻՊ. Անդրիաս Ղուկասյանը կենթարկվի ևս մեկ բժշկական հետազոտության
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության և Արագ արձագանքման վարչության մասնագետները 2016 թվականի սեպտեմբերի 7-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպումներ են տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող Անդրիաս Ղուկասյանի և այլ անձանց հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վերջիններիս հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները:
Ա. Ղուկասյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկակական սպասարկման բաժնի հիվանդասենյակ, որտեղ կրկին պահվում է առանձին:
Ա. Ղուկասյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ ապահովված են հացադուլը դադարեցնելուց հետո համապատասխան սննդակարգին անցնելու համար անհրաժեշտ պայմանները, բժշկական սպասարկման բաժնի բժիշկն ամեն օր այցելում է վերջինիս, նախատեսվում է իրականացնել ևս մեկ բժշկական հետազոտություն: Այս հարցը Մարդու իրավունքների պաշտպանի հսկողության ներքո է:
Ա. Ղուկասյանի կողմից հացադուլը դադարեցնելուց հետո կատարված այցելության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և ստացել դրանց պատճենները:
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը
- Անդրիաս Ղուկասյանին հետազոտել է նրա նախընտրած բժիշկը. Պաշտպան
- Անդրեաս Ղուկասյանի արյան և մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում. ՔԿՎ
- Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Անդրիաս Ղուկասյանը որոշել է շարունակել հացադուլը
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Անդրիաս Ղուկասյանը ցավեր ունի ծնկների շրջանում. Պաշտպան
- Անդրիաս Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է